Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կորյուն և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են 35-ամյա Աննա Բ․-ի վարած BMW մակնիշի և 43-ամյա Սամվել Ք․-ի վարած Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնազբյուր կայքում։