Մարսելում կիրակի չորսհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով առնվազն հինգ մարդ է տուժել հարևան շենքերից, սակայն հրդեհը խանգարել է փրկարարներին որոնել տուժածներին, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Շենքի փլուզումը տեղի է ունեցել առավոտյան մոտ 12։40-ին, լրագրողներին հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։ Դրա հետևանքով վնասվել են նաև երկու հարևան շենքերի մասերը։
Ըստ նրա, ներկա պահին տուժել է հինգ մարդ հարևան շենքերից։
Առայժմ հայտնի չէ, քանի բնակիչ է եղել փլված շենքում, հայտնել են իշխանությունները։
Շրջակա շենքերում տուժել է ավելի քան 30 բնակիչ, հինգը վիրավորվել են։ Տարհանված բոլոր բնակիչները ներկայումս գտնվում են դպրոցներում և մանկապարտեզներում։
Շրջանային վարչակազմի ղեկավար Քրիստոֆ Միրմանդը APF գործակալությանը տեղեկացրել է, որ լուրջ կասկածներ կան, որ շենքի փլուզման պատճառը պայթյունն է եղել, հնարավոր է գազի արտահոսքից։