00:00:00

Իրաքը Թուրքիայից ներողություն է պահանջել Սուլեյմանիայի օդանավակայանը գնդակոծելու համար

17:46, 08 ապրիլ 2023 Աշխարհ

Իրաքը կոչ է արել Թուրքիային ներողություն խնդրել երկրի հյուսիսում գտնվող Սուլեյմանիա քաղաքի օդանավակայանը գնդակոծելու համար՝ հայտարարելով, որ թուրքական կառավարությունը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն Իրաքում, հաղորդում է Arab News-ը։

Իրաքի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան իրավական հիմքեր չունի շարունակելու քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու իր մոտեցումը՝ իրաքյան հողում իր թշնամական ուժերի ներկայության պատրվակով:

Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն՝ ուրբաթ Իրաքի հյուսիսում գտնվող կիսաինքնավար քրդական շրջանում Սուլեյմանիա միջազգային օդանավակայանի մոտակայքում պայթյուն է որոտացել:

Պայթյունը որոտացել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թուրքիան փակել է իր օդային տարածքը դեպի օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ թռիչքների համար՝ վկայակոչելով քուրդ զինյալների ակտիվության ենթադրյալ ուժեղացումը, որն, իբր, սպառնում է թռիչքների անվտանգությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր