00:00:00

Սկանդալ Ուկրաինայում. փորձել են յուրացնել այլ պետությունների ուղարկած հումանիտար օգնությունը

18:06, 07 ապրիլ 2023 Աշխարհ

Կիևի պահեստներում հայտնաբերվել են զինվորականների համար նախատեսված մարդասիրական օգնության արկղեր, որոնք առաքվել են Ադրբեջանից և այլ երկրներից։ Այս մասին հայտնում է Minval.az-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ խուզարկությամբ հայտնաբերվել է տոննաներով մարդասիրական օգնություն՝ ուղարկված Ադրբեջանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից։ Դրանում եղել են զրահաբաճկոններ, բժշկական պարագաներ, նաև՝ սննդամթերք։ Այժմ սկսվել է այս ապրանքների նպատակային բաշխման գործընթացը։

Իրավապահները ճշտում են այն անձանց ինքնությունը, որոնք արգելափակել են այդ բեռներին մարդկանց հասանելիությունը, ինչի հետևանքով դրանց մի մասը պարզապես փչացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր