00:00:00

ՀՀ ՊՆ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների

11:14, 07 ապրիլ 2023 Հասարակություն

Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր:  Այս մասնին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին։

Հարցին, թե ՀՀ ԶՈւ-ն մասնակցելու է արդյո՞ք այդ զորավարժությանը, Թորոսյանն ասաց, որ ընթացիկ տարում ՀՀ ՊՆ-ն  պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր