Թուրքիայում ընտրությունների նախաշեմին շարունակվում են հարձակումները ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների վրա: Duvar-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Ջանան Քաֆթանջօղլուն հայտարարել է, որ կուսակցության ներկայացուցչությունը Սարըրի շրջանում զինված հարձակման է ենթարկվել։
Ավելի վաղ Ստամբուլում կրակոցներ են հնչել «Լավ կուսակցության» ներկայացուցչությունից ոչ հեռու։