Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
«Զոհեր և վիրավորներ չեն եղել։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում։
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։