00:00:00

ՔՈ ՍԴԿ թեկնածուն դիմել է դատարան Սիսիանի ընտրությունները անվավեր ճանաչելու համար

19:10, 06 ապրիլ 2023 Իրավական

 ՔՈ ՍԴԿ-ի կողմից ՀՀ վարչական դատարան է մուտք արվել դիմում` մարտի 26-ին կայացած Սիսիանի ՏԻՄ  ընտրությունները և թիվ 34 ԸԸՀ 02.04.2023թ. թիվ 21Ա որոշումը անվավեր ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Սիսիանի ՏԻՄ համամասնական ընտրություններում «Քաղաքացու որոշում» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Ավագ Աստարյանը։

Նա նշում է, որ նախնական դատական նիստ է նշանակվել 08.04.2023թ. ժամը 13։00-ին։

«Տեղեկատվությունը, թե ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է նա։

Հիշեցնեք, որ երեկ նման հայտարարություն էր արել ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հովակիմյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր