Ստամբուլի կենտրոնում այսօր չբնակեցված հինգհարկանի շենք է փլուզվել։ Այս մասին հայտնում է «Ռիա» գործակալությունը ՝ DHA գործակալությանը հղումով։
Առավոտյան Կարաքյոյ թաղամասում շենքը սկսել է փլուզվել, իսկ տեղական ժամանակով ժամը 15.00-ին այն ամբողջությամբ փլուզվել է՝ փոշով ծածկելով ամբողջ փողոցը։ Գործակալության տվյալներով՝ շենքում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում։
Փլուզման սպառնալիքի պատճառով առավոտյան դադարեցվել է տրամվայների շարժը, մասամբ փակվել է այն փողոցը, որտեղ գտնվում է շենքը։