Ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ո՛չ խմբակցությունում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց չի քննարկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Սարգիս Խանդանյանը:
Նա հերքեց նաև այն լուրերը, թե Սիմոնյանի փոխարեն ԱԺ նախագահ կարող է դառնալ Հայկ Կոնջորյանը. «Նման հարցեր չկան օրակարգում և չեմ կարծում, որ դրանց անհրաժեշտությունը կա»: