00:00:00

Թուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող է բանտարկվել

14:38, 06 ապրիլ 2023 Աշխարհ

Թուրքիայում բանտարկվել է ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի թղթակից Ջան Ուղուրը։ Նա բանտարկվել է Թուրքիայի Հանրապետության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, գրում է ermenihaber.am-ը։

Նախկինում,  երբ Ուղուրը թուրքական ընդդիմադիր «Birgün» պարբերականի թղթակիցն էր, 2022 թ․-ին  Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալվել էր՝ Էրդողանին վիրավորելու հիմքով։

Այս առիթով նա Twitter-ում գրել է. «Բանտում ինձ պահելու համար անհրաժեշտ պատիժ չկա։ Նախկինում սահմանված պատժի չեղարկման շնորհիվ ես Սիլվիրի բանտ մտնելուց հետո (մեծ հավանականությամբ) ազատ եմ արձակվելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր