00:00:00

Ադրբեջանցիները 100-300 մ հայկական տարածքում են ամրացել, քարտեզների տարընթերցում կա. Փաշինյան

12:00, 06 ապրիլ 2023 Տեսանյութեր

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ նիստում հայտնել է, որ Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ «Պատճառն այն է, որ, մինչ այդ, սահմանի նշված հատվածի անմիջական պահպանությունը չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից՝ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար։ Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել է ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր