00:00:00

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված. Նիկոլ Փաշինյան

11:14, 06 ապրիլ 2023 Տեսանյութեր

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ  գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում է մնալ դադարեցված։  Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս փաստագրված  պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները ու դրանք առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողություները՝  Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք  վերականգնելու համար»,- ասաց նա։

Վարչապետն ընդգծեց՝ նախորդ  օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում ու Հայաստանը պետք է շարունակի սրանից բխող միջազգային, դիվանագիտական ջանքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր