00:00:00

Համարում եմ, որ Ալեն Սիմոնյանի դեպքով հարցը փակված է, և չի լինելու որևէ պրոցես

10:40, 06 ապրիլ 2023 Հասարակություն

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Կանադահայ Կարեն Մկրտչյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքագիծ դրսևորելուց հետո անցել է արդեն երեք օր: Այդ երեք օրերի ընթացքում որևէ իրավակա-քաղաքական պաշտոնական գործընթաց չի նախաձեռնվել (դեռ միայն մեկնարկի իմաստով) ստուգելու Ալենի գործողությունների իրավաչափությունը: Այդպիսի գործընթաց, իրավական և ժողովրդավարական պետությունում, պետք է մեկնարկված լիներ առնվազն դեպքի հաջորդ օրը:

Հետևաբար համարում եմ, որ հարցը, իրավականության և ժողովրդավարության լույսի ներքո, այլևս փակված է և չի լինելու որևէ պրոցես:

Սա նշանակում է, որ հետագա ցանկացած զարգացում այս հարցով, որը կճանաչի Ալենի գործողությունները ոչ իրավաչափ և հակաբարոյական, չի լինելու օբյեկտիվ և չի ծառայելու ազնիվ նպատակի: Հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու են ընդամենը ներթիմային և ներսում իշխանություն ունենալ-պահելու կալիբրների կռիվ և վերադասավորումներ: Այսինքն՝ ցանկացած սցենարի դեպքում, բացառապես պայմանավորված կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր