Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթներն առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում:
Այսօր կայացած ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում նա «Արմագեդոնում» հաղթեց Վլադիսլավ Արտեմեևին: Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն է, որը 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել Վեսլի Սոյին:
Ամփոփիչ եզրափակիչի հաղթողը գլխավոր մրցանակը կվիճարկի Հիկարու Նակամուրայի հետ, որը հիմնական մրցաշարում հաղթահարել է բոլոր արգելքները և մտել է եզրափակիչ: