Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Վաչագան Գ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ս. Հովեյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Գավառ» բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: