Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։
Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ՝ ապրիլի 5-ի տեղեկագրից։
Տուժածներ չկան։ Դեպքի փաստով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն անցկացնում է քննություն։
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: