00:00:00

Հայտնաբերվել է առաջին դասի թերություն. դեղերի նշված սերիաների շրջանառությունը դադարեցնելու մասին կարգադրագիր է տրվել

19:07, 05 ապրիլ 2023 Հասարակություն

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի ապրիլի 05-ին ստացված փորձագիտական եզրակացությունները, համաձայն որոնց՝ «Ռինգեր (նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ», 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ, կաթիլաներարկման լուծույթ պլաստիկե փաթեթ 250 մլ» դեղի՝ 23.032.02C սերիայի, «Նատրիումի քլորիդ 0.9» (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ պլաստիկե փաթեթ 200 մլ» դեղի՝
22.341.09A, 22.341.09B, 22.341.09C, 22.341.08A, 22.341.08B, 22.325.04A, 22.325.04B, 22.325.04C, 22.325.04D, 22.325.03B, 22.325.03C, 22.325.03D, 22.325.01C, 23.030.01C, 22.341.10A սերիաների, և «Նատրիումի քլորիդ 0.9 (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ պլաստիկե փաթեթ 500 մլ» դեղի՝

23.030.05A, 23.030.04B, 23.020.02B, 23.020.05A, 23.020.01A, 23.020.01B, 23.020.04A, 23.020.04B սերիաների նմուշներում հայտնաբերվել է առաջին դասի թերություն՝ ներարկման համար նախատեսված ստերիլ դեղի աղտոտում, դեղերն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ վերոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառությունը դադարեցնելու մասին։
Հարգելի' քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր