00:00:00

Կայացավ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման պրեմիերան

17:32, 05 ապրիլ 2023 Հասարակություն

Երեկ՝ ապրիլի 4-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման պրեմիերան:

Ներկայացման ռեժիսորն Արշո Հարությունյանն է: Դերերում են Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Լևոն Հախվերդյանը, Անի Խաչիկյանը և Մանե Մխոյանը: «Մոտ երկու տարի պահանջվել է, որ «հասնենք» պրեմիերային, քանի որ սցենարային լուծումները մի փոքր բարդ էին, բայց երբ որոշեցինք՝ ինչ գործ պետք է բեմ բարձրանա, մենք դիմեցինք Արշո Հարությունյանին և սկսեցինք աշխատանքները»,- ասաց ներկայացման պրոդյուսերներից Արման Միտոյանը:

 

Մյուս պրոդյուսերը՝ Տիգրան Վիրաբյանը, ով նաեւ մտահղացման հեղինակն է, հավելեց. «Տարբեր պիեսերի միքս է ներկայացված, նաև հայաֆիկացված տարբերակով, իսկ բեմում են արտիստներ, որոնք լավագույնս կկարողանային արտացոլել կերպարներին և գույն տալ նրանց»:

Վերջինիս խոսքով՝ ներկայացումը դիտելուց հետո համոզվել է՝ ճիշտ պատմություն են ընտրել՝ ճիշտ դերասանական կազմով․ «Ռեժիսորի հետ կարողացել ենք հրաշալի ստեղծագործական խումբ հավաքել։ Փորձերի ընթացքում հասկացանք, որ մեր խումբը կամաց-կամաց վերածվում է մի ընտանիքի, եւ այսօր արդեն բեմում նրանք կարողացան ապացուցել, որ իրենցից յուրաքանչյուրը շատ սիրում է իր աշխատանքը, եւ հանդիսատեսի բուռն արձագանքը գալիս է ապացուցելու, որ մենք չենք սխալվել պիեսի ու դերասանական կազմի ընտրության հարցում։ Արդեն ունենք շրջագայելու առաջարկներ»։

Հավելենք, որ առաջնախաղից հետո հանդիսատեսն այսօր՝ ապրիլի 5-ին, կարող է վայելել «Հարսանեկան Ping Pong» ներկայացումը: Իսկ նրանք, ովքեր չհասցրին ներկա գտնվել պրեմիերային, արդեն կարող են ամրագրել իրենց տոմսերը: «Հարսանեկան Ping Pong» ներկայացումը բեմում կլինի ապրիլի 25-ին, մայիսի 2-ին եւ 12-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր