00:00:00

Քաղաքացին ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, պարզվել էր՝ գողությունը կատարել էր 13-ամյա որդին

17:22, 05 ապրիլ 2023 Իրավական

Ապրիլի 3-ի առավոտյան Սյունիքի մարզի Աճանան գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 2-ի ժամը 16.00-ից ապրիլի 3-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են տան բակում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայի դռան ապակին և պահոցից գողացել 280 հազար դրամ ու բանկային քարտեր:


Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրոջ 13-ամյա որդին: Ապրիլի 5-ին նա ներկայացվել է Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը և հայտնել, որ փողի մի մասը ծախսել է, իսկ մյուս մասը թաքցրել է տանը:
13-ամյա տղան ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր