Թուրքիայի փրկարար ծառայությունները որոնում են Միջերկրական ծովում խորտակված նավի անձնակազմի ինը անդամին. նավը շարժվում էր դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ։ Այս մասին ապրիլի 5-ին հայտարարել է Անթալիայի նահանգապետ Էրսին Յազիչին։
Ինչպես գրում է iz.ru-ն, թուրքական առափնյա պահպանության տվյալներով՝ Գվինեա-Բիսաուի դրոշով նավարկող նավը խորտակվել է լույս ապրիլի 5-ը՝ Կումլուջա քաղաքի ափերի մոտ։
Ինչպես հայտնում է Cumhuriyet թերթը, նավի վրա եղել է 14 մարդ, հինգին հաջողվել է փրկել։ Անձնակազմի մնացած անդամների որոնողական աշխատանքները շարունակվում են։