Ֆեյսբուքյան օգտատեր Ծաղիկ Մարտիրոսյանը դիմել է համայն հայությանը՝ օգնության խնդրանքով։ Նա նշել է, որ իր եղբոր՝ Գևորգ Մարտիրոսյանին, անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում, իսկ դրա գումարն ընտանիքը չունի․ գրավադրվել կամ վաճառվել է հնարավոր ամեն ինչ։
Գևորգի քույրը, մասնավորապես, գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, այսօր իմ եղբայր Գևորգը ունի բոլորիս օգնության կարիքը, որը փետրվարի 16-ից պայքարում է ծանր սրտային պաթոլոգիայի դեմ։
Վերջին ժամանակներս առհասարակ գտնվել է ինոտրոպների մշտական ներարկման պայմաններում, որի դադարեցնելու փորձը բերել է վիճակի կտրուկ վատթարացման։
Հայաստանյան բուժհաստատություններն ու առաջատար մասնագետները տևական ժամանակ պայքարել են նրա բուժման համար, սակայն հիվանդության բարդությամբ ու ծանրությամբ պայմանավորված, միակ ելքը Գերմանիայի Դաշնության նեղ մասնագիտացված կլինիկաներում բուժումն է (սրտի փոխպատվաստում), ինչի հնարավորությունը, ցավոք, ընտանիքը չունի (վաճառվել կամ գրավադրվել է հնարավոր ամեն ինչ):
Ցանկացած՝ թեկուզ ամենափոքր օգնությունը կօգնի երկրորդ կյանք ու հնարավորություն տալ երիտասարդին, պայքարելու, ապրելու, երազելու, սիրելու...
Ընտանիքի հետ կարող եք կապվել հեռախոսահամարներով՝
098676794,
093630397
Փոխանցումների համար՝ acba bank
220010547697000 Nersik Martirosyan