00:00:00

Ադրբեջանի նպատակը տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգն առաջ մղելն է․ Տիգրան Աբրահամյան

10:23, 05 ապրիլ 2023 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի: Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է:

 

Առհասարակ Ադրբեջանի վերջին 3-4 ամիսների գործողությունները միջազգային ընկալման տեսանկյունից ամրապնդեցին այն մոտեցումը, որ արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի կհանգեցնի:

 

Ադրբեջանական հարձակումները, տարածքային առաջխաղացումները, խաղաղ բնակչության նկատմամբ կրակահերթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է կամ դրան հասնելու կարգավորումները, այլ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր