ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը՝ իրեն մեղադրանք առաջադրելուց հետո։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել էր և սպասում էր մեղադրանքի:
Նա ԱՄՆ պատմության մեջ առաջ նախագահն է, որին քրեական մեղադրանք առաջադրվում ու պետք է դատարանի առաջ կանգնի որպես մեղադրյալ:
Դոնալդ Թրամփին մեղադրում են նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թ.-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի:
Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում: