00:00:00

Գլխավոր դատախազությունը ՔՊ-ականների պահվածքի մասով քրեական վարույթ չի նախաձեռնի

17:54, 04 ապրիլ 2023 Իրավական

Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկումը ընթանցավ լարված մթնոլորտում։

«Ռադ արեք, թող գնա ստեղից»,- հայտարարել էր  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին։

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ, դիմելով Ղազարյանին, ասել էր. «Հո դու անասուն չես, արա»։

Բացի այս հանձնաժողովի նիստին ներկա  ՔՊ-ական պատգամավորները իրար հերթ չտալով վիրավորում էին Էդգար Ղազարյանին, նրան անվանելով ծաղրածու։  ՔՊ-ական Հովհաննիսյանը սպառնացել էր նաև  «լեզու կկտրել»։

Արդյո՞ք այս և հանձնաժողովի նիստում հնչեցրած հայտարարությունների մասով Գլխավոր դատախազությունը պատրաստվում է քրեական վարույթ նախաձեռնել հիշյալ պատգամավորների նկատմամբ։ Irakanum.am-ի հարցմանն ի պատասխան դատախազությունից հայտնեցին, որ նախաձեռնված վարույթ չկա։

Սա ենթադրում է, որ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցն  առնվազն տարբերակված մոտեցում է ցուցաբերում պատգամավորների նկատմամբ։ Եթե ընդդիմադիր պատգամավորներից որեւէ մեկը նման լեքսիկոնով խոսեր, կամ սպառնալիքներ հնչեցներ, Աննա Վարդապետյանն իսկույն քայլեր կձեռնարկեր։

ՔՊ-ական  պատգամավորներն էլ միանգամից ներս կհրավիրեին ԱԺ անվտանգությանն ու կզանգահարեին ոստիկանություն, բայց այս դեպքում դատախազությունն անգամ քրեական վարույթ չի նախաձեռնել։ Ըստ էրևույթին Աննա Վարդապետյանին դուր է եկել հնչող արտահայտությունները, հատկապես, որ դրանք վերաբերել են ընդդիմադիր թեկնածուին, ով հավակնում էր զբաղեցնել իր ընկերուհու՝ Անահիտ Մանասյանի տեղը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր