Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանն այսօրվանից դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում։
Այս մասին Ասատրյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Ասատրյանը հայտնել է նաև, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու է Երևանի քաղաքապետարանում: Irakanum.am-ի տեղեկություններով Յակով Ասատրյանի փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը։
Irakanum.am