00:00:00

Թուրքիայում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

10:47, 04 ապրիլ 2023 Աշխարհ

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին հաղորդել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

«3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 06.19-ին (Երեւանի ժամանակով՝ 07.19) Գոքսունի շրջանում»,- հայտնել են վարչությունից։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել ինը ժամ ընդմիջումով։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքական իշխանությունները ավելի քան 50 հազար մարդու կյանք խլած երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր