00:00:00

Ռուս խաղաղապահների առկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների շատ կարևոր տարր է.Ռուբեն Վարդանյան

21:59, 03 ապրիլ 2023 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր տարր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորման համար։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Ինձ հաճախ են հարցնում ռուս խաղաղապահների նկատմամբ իմ վերաբերմունքի մասին։

Ես միշտ նույնն եմ ասում. ես խորապես համոզված եմ՝ այն, ինչ հիմա կատարվում է մեզ հետ այս շրջափակման և էթնիկ զտումների պայմաններում, այստեղ 2000 ռուս զինվորների և սպաների առկայությունն անվտանգության երաշխիքների շատ կարևոր տարր է։ Այո, թերի։ Այո, ցավոք, սահմանափակ մանդատով, քիչ թվով, թեթև զենքերով։

Բայց ես խորապես համոզված եմ, որ մեզնից շատ բան է կախված։ Եթե մենք կարողանանք որքան հնարավոր է համախմբվել, որքան հնարավոր է աշխարհին ցույց տալ, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում, որ ամեն ինչ անելու ենք հայրենի հողում ապրելու համար, վստահ եմ, որ և՛ համաշխարհային հանրությունը, և՛ Ռուսաստանը կանեն ամեն ինչ. որպեսզի խաղաղապահներն ավելի երկար մանդատ ունենան. որպեսզի խաղաղապահներն ավելի շատ զենք ունենան»,- ասել է Ռ. Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր