00:00:00

«Մեր դռները փակ են նրա առջեւ». Էրդողանը՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մասին

11:36, 03 ապրիլ 2023 Աշխարհ

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը այլեւս չի կարողանա այցելել թուրք պաշտոնյաներին, մայիսի 14-ի ընտրություններում միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո դռները «փակ են» նրա համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Star-ը։

 

Թուրք առաջնորդը զարմացել է, թե ինչպես դիվանագետը «չի ամաչում» մասնակցել նման միջոցառումների, իսկ հետո խնդրել հանդիպում իր հետ:

«Մեր դռները փակ են նրա առջեւ, նա այլեւս չի կարողանա ներս մտնել։ Ինչո՞ւ։ Թող նա իմանա իր տեղը»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ Ֆլեյքը պետք է պարզի, թե ինչպես պետք է աշխատի դեսպանը:

 

Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14–ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։

 

Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր