Սիրելի ՛ քաղաքացիներ
Կտրոնների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում կավելացվեն կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար կգործեն սպասարկման առանձին կետեր:
Հայտնում ենք նաև, որ վաղվանից մայրաքաղաքի և Մարտակերտի շրջանի խանութներին կմատակարարվեն բանջարեղեն՝ գազար, բազուկ, կաղամբ, սոխ, իսկ հաջորդող օրերին՝ նաև վարունգ ու լոլիկ:
Ասկերանի և Մարտունու շրջանների խանութներին մատակարարումները կիրականացվեն ապրիլի 4-ից և 5-ից սկսած:
Հիշեցնենք, որ այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել նախկինում ստացած կտրոնները, գնումներ կատարելու համար կարող են դրանք օգտագործել մինչև ապրիլի 10-ը՝ միաժամանակ հնարավորություն ունենալով նաև ստանալու նոր կտրոններ:
Լուսանկարում նոր կտրոնի ձևանմուշն է, որտեղ նշված է մեկ անձի հաշվով ձեռք բերվող ապրանքատեսակի թույլատրելի քանակը:
Արցախի տեղեկատվական շտաբ