00:00:00

Porsche Cayenne-ը Երևանում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնք եղել են նախկին դատապարտյալ

11:48, 02 ապրիլ 2023 Պատահարներ

Ապրիլի 1-ին՝ ժամը 23։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Կ․ Ն․-ն և Ա․ Մ․-ն տեղի ուժերով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Կ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Մ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Shamshyan.com-ը դեպքի առնչությամբ հայտնում է, որ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ բնակարանային գողությունների համար։ Եվ 1 տարի առաջ, երբ եղել է հետախուզման մեջ, հայտնաբերել էին նրան, սակայն դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել «Ութ մատ» մականվամբ Գ․ Սիմոնյանին։ Իսկ վիրավորներ Կ․ Ներսիսյանը հայտնի՝ «Ծիտ» մականվամբ, և Ա․ Մելիքսեթյանը նույնպես նախկինում եղել են դատապարտված։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր