Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում` Սիլաչի թաղամասում գտնվող ալրաղաց գործարանի քանդման աշխատանքների ժամանակ պատի փլուզում է տեղի ունեցել և բեկորները լցվել են մետրոպոլիտենի երկաթգծերի վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Դեպքի վայր է ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ժամանել են նաև Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պատասխանատուները։
Մանրամասները` քիչ ուշ։