ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պատասխանելով Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալության մասին հարցին, կոչ է արել Ռուսաստանի կառավարությանն ազատ արձակել լրագրողին, հայտնում է BBC-ն։
Բացի այդ, Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ն դեռեւս չի ծրագրում արտաքսել ռուս դիվանագետներին կամ լրագրողներին։ Այսօր ավելի վաղ Wall Street Journal-ը կոչ էր արել ԱՄՆ-ից արտաքսել ռուս լրագրողներին եւ Ռուսաստանի դեսպանին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման կոչերն անհեթեթ է անվանել։