00:00:00

Հայ-իրանական եղբայրությունը «սպառնալիք է» տարածաշրջանի համար. Ադրբեջանի ԱԳՆ

15:21, 31 մարտ 2023 Աշխարհ

Այսօր հայ-իրանական եղբայրությունը շարունակում է «սպառնալիք ներկայացնել» (չակերտները՝ Tert.am) ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին, ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով մարտի 31-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Կանանիի հնչեցրած մեղադրանքները։

Նա նաև ասել է, որ վերջին 30 տարվա ընթացքում Իրանը փաստացիորեն աչք է փակել Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) վրա։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր կոչ է արել ադրբեջանական իշխանություններին բացատրություն տալ վերջին հակաիրանական և «Թեհրանի դեմ Իսրայելի հետ միասնական ճակատ ստեղծելու» մասին հայտարարությունների վերաբերյալ։

 

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Կանանին ուրբաթ արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի հայտարարություններին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» շուրջ համաձայնության գալու վերաբերյալ։

Կանանին նման քայլը որակել է որպես ևս մեկ ապացույց առ այն, որ սիոնիստական ռեժիմը չարամիտ մտադրություններ ունի Ադրբեջանի հողն Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու վերաբերյալ: Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է սա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր