ԱՄՆ-ը Սիրիայում վերջին հարվածների ժամանակ սպանել է ութ գրոհայինի, որոնք կապված են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ:
Lրագրողներին ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը.
«Մեր գնահատականներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» ուժերի երկու օբյեկտներին մեր հարվածների արդյունքում ութ զինյալ է սպանվել», - ասել է Ռայդերը ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ ոչնչացված գրոհայինները, չնայած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ սերտ կապերին, Իրանի քաղաքացիներ չեն եղել։