Մարտի 30-ին ժամը 10:40-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Նժդեհ և Թումանյան փողոցների հատման խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 10:35-ի սահմաններում, նշված խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի 41 և 20-ամյա բնակիչներ` Ա. Գ.-ի և Ե.Մ.-ի վարած «Շեվրոլետ Նիվա» և «Սուզուկի SX4 1.6» ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով «Շեվրոլետ Նիվա» ավտոմեքենայի ուղևորուհիներ՝ Կ. Բ.-ն, Մ.Ղ.-ն և Կ. Խ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։