00:00:00

Իսրայելը հարվածել է Սիրիային

10:31, 30 մարտ 2023 Աշխարհ

Լույս մարտի 30-ը սիրիական պետական լրատվամիջոցները հայտարարել են Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախներին իսրայելական բանակի հերթական ավիահարվածի մասին։ Սիրիայի պետական Sana գործակալությունը պնդում է, որ սիրիական ՀՕՊ-ը հրթիռների մի մասը որսացել է։ Միաժամանակ նշվում է, որ Ալ Միդան շրջանում սիրիացի զինվորականների մեջ կան մի քանի վիրավորներ։

SANA-ն հայտնում է, որ հարձակումը կատարվել է Գոլանի բարձունքների ուղղությամբ:Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Քասիուն լեռան մոտ (Դամասկոսի հյուսիսային արվարձան) ռազմական դիրքերի վրա:

 

Այս ավիահարվածի հետևանքների մասին տեղեկությունը ճշտվում է։

Իսրայելի իշխանությունները հիմնականում չեն մեկնաբանում Սիրիայում թիրախներին իսրայելական հարվածների մասին հաղորդագրությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր