00:00:00

Ուժեղ քամու հետևանքով ճամփեզրյա բարդին տապալվել է՝ երկկողմանի փակելով Գետափ-Մարտունի ճանապարհը

23:25, 29 մարտ 2023 Պատահարներ

Մարտի 29-ին, ժամը 21:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածում՝ Գետափի կամրջի մոտակայքում, ուժեղ քամու հետևանքով ճամփեզրյա ծառը տապալվել է ավտոճանապարհի երթևկելի հատվածում՝ դարձնելով երկկողմանի փակ։ Այս մասին հայտնում են  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՞

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տապալվել է բարդու ծառ (մոտ 20 մետր), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր