Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկանում ենք Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արեւելք (բնակչությունը` 83 հազար մարդ): Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։