Մարտի 29-ին, ժամը 16:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին ծառը տապալվել է՝ ավտոճանապարհը դարձնելով մասնակի երթևեկելի։
Փրկարարները իրականացնում են ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ։