ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է իրանա-ադրբեջանական հարաբերություններին:
«Հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա վեճերը ժամանակավոր են և հնարավորինս շուտ կհաղթահարվեն»,- ասել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ համագործակցության խթանմանը:
«Պատրաստ բենք մեր ընկերներին օգնել առկա խնդիրների լուծման հարցում»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։