Իրանը տարածաշրջանային սպառնալիք է. այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԱՊԱ գործակալության թղթակիցնհ Իսրայելից:
«Իսրայելն ու Ադրբեջանը պետք է նույն ըմբռնումն ունենան Իրանի սպառնալիքի վերաբերյալ։ Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը։ Մենք պետք է համատեղ գործենք Իրանի դեմ. Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»,- նշել է հրեա նախարարը։