00:00:00

ԱՄՆ-ը կողմ է Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալի ստեղծման գաղափարին

23:51, 28 մարտ 2023 Աշխարհ

Միացյալ Նահանգները կողմ  է Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու գաղափարին։

 

Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար հատուկ տրիբունալի ստեղծմանը` միջազգային դատարանի տեսքով, որը հիմնված է Ուկրաինայի դատական համակարգի վրա և ներառում է միջազգային տարրեր», - ասել է նա։

«Մենք ենթադրում ենք, որ նման դատարանը կունենա զգալի միջազգային աջակցություն, հատկապես մեր եվրոպացի գործընկերների կողմից, և իդեալական տարբերակում կգործի Եվրոպայի մեկ այլ երկրում»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր