00:00:00

Բեռլուսկոնին և նրա ընկերուհին բունկեր են փնտրում միջուկшյին պшտերազմի դեպքում պшտսպարվելու համար․ La Stampa

23:35, 28 մարտ 2023 Աշխարհ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա երիտասարդ ընկերուհին՝ խորհրդարանի պատգամավոր Մարտա Ֆաշինան, լրջորեն անհանգստացած են միջուկային պատերազմի սպառնալիքով և փնտրում են նոր տուն՝ ռմբապաստարանով։

 

La Stampa թերթի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը 33-ամյա Ֆաշինայինն է, ում հետ 86-ամյա Բեռլուսկոնին մեկ տարի առաջ «խորհրդանշական հարսանիք» է անցկացրել։

Բեռլուսկոնիի ընկերուհին մի քանի զրուցակիցների ներկայացրել է «իր մտավախությունը միջուկային սցենարի մասին, որն արդեն այնքան մոտ է և ինքը սկսել է ռմբապաստարանով տներ փնտրել՝ փրկվելու միջուկային ալիքից, որը կարող է առաջանալ Անգլիայում հարձակման հետևանքով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր