Բաքվում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձ է կատարվել։
Ինչպես АПА -ին հայտնել են այդ երկրի ՆԳՆ-ից, պատգամավորը հրազենային վնասվածքներ է ստացել անհայտ անձի կամ անձանց կողմից իր տան մոտ:
Պատգամավորը ոտքի և ուսի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: