Մարտի 28-ին, ժամը 17:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1997 թ․) եւ «VAZ-2105» (վարորդ՝ Վ․ Դ․, ծնված 1958 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Կ․ Մ․-ն եւ Ա․-ն (ծնված 2020 թ․), տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։ Կ․Մ․-ն եւ Ա․-ն տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, իսկ «Infinity» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Սպիտակի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է համապատասխանաբար ծանր եւ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ 2105» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։