Ավելի քան 658 հազար մարդ Թուրքիայում և շուրջ 170 հազարը Սիրիայում զրկվել են ապրուստի միջոցներից փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով: Նման տեղեկություն է հայտնել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)՝ կոչ անելով շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին և կանխել աղքատությունը։
«Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 658 հազար աշխատող չի կարող վաստակել օրվա հացը», - նշել են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ երկրի իշխանությունների տվյալներով՝ «ավելի քան 150 հազար աշխատատեղ պիտանի չԷ օգտագործման համար»։