«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Նշենք, որ Անահիտ Մանասյանն այժմ գլխավոր դատախազի տեղակալն է։
Այսօր ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հրապարակել է հայտարարություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ, որի համաձայն Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են ՄԻՊ պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը։