Մարտի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 23։10-ի սահմանում Երևանի բնակիչ, 36-ամյա Արսեն Ուսոյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին դեպի Աշտարակ ընթանալիս բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին, այնուհետև՝ ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և մոտ 100 մետր առաջ ընթացել, գրում է shamshyan.com-ը։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։