Մարտի 27-ին՝ ժամը 12։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Չաուշի թաղամասի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում (100 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։31-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը։